Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ այս քարոզչությունը տարիներ շարունակ իրականացվել է Հայաստանի տարբեր դպրոցներում». Բագրատ Եսայանը

Մարտ 09,2017 17:34

Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր նշվել է Դպրոցական սննդի օրը, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը:

Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:

«Արդեն 5-րդ տարին ողջ աշխարհում մարտի 9-ը նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարին 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, աﬔն օր սնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից կավելանա նաև չորրորդ մարզը` Տավուշը»,-նշել է  Բագրատ Եսայանը` ընդգծելով, որ ամենօրյա սննդարար կերակուրն անապահով ընտանիքների երեխաների համար կարևոր հարցի լուծում է:

Ըստ նախարարի խորհրդականի` ծրագրի շրջանակում աշակերտները նաև գիտելիքներ են ստանում առողջ սննդի վերաբերյալ: «Մենք դեմ ենք գազավորված և շաքարով հագեցած ըմպելիքների օգտագործմանը: Եվ այս քարոզչությունը տարիներ շարունակ իրականացվել է Հայաստանի տարբեր դպրոցներում»,-նշել է Բագրատ Եսայանը` հավելելով, որ որպես «Դպրոցական կայուն սնունդ» հիﬓադրաﬕ տնօրեն` կանի հնարավորը, որ մոտ ապագայում ծրագիրը ներդրվի նաև Երևանի բոլոր դպրոցներում:

«Հույս ունեմ, որ Երևանում այս ծրագրի ներդրվելուց հետո կունենանք շատ ավելի լավ պայմաններ, ուսման մակարդակի բարձրացում և գիտելիքի ավելի լավ յուրացում»,-նշել է Բագրատ Եսայանը` աշակերտներին հորդորելով առավել ուշադիր լինել սննդի ընտրության հարցում:

Միջոցառման ընթացքում աշակերտները թեմատիկ խաղերի և վիկտորինաների միջոցով ծանոթացել են առողջ սննդի տեսակներին և լսել հետաքրքիր պատմություններ` առողջ ապրելակերպի վերաբերյալ:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031