«Նախընտրական շրջանում մեր ոխերիմ հարեւաններն, ամենայն հավանականությամբ, նոր ծրագրեր են մշակում, որոնք փորձելու են իրականացնել»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նախընտրական շրջանում Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական սադրանքներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Մեր բանակը կայացած է, մասնագիտացված եւ մեծ ներուժ ունի: Հակահարված տրվում է եւ կտրվի, այնպես որ՝ ամեն անխոհեմ քայլ, որը կիրականացնեն Ալիեւի կողմնակիցները, հուսով եմ՝ համապատասխան հակահարված կստանա»,-համոզմունք հայտնեց նա:
Ըստ Մինասյանի՝ Արցախյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ ԱՄՆ, Եվրոպան ու Ռուսաստանը դրանում համակարծիք են. «Աշխարհն է պահանջում, որ հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Եվ աշխարհը կպահանջի, որ Ադրբեջանն իր տեղում մնա եւ չդիմի ոտնձգությունների»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ