«Հարկավոր է ծրագիր փոխել, համակարգ փոխել` կապ չունի անուն-ազգանուն կամ կուսակցություն, կարևորը՝ ծրագիր ունենալ, որը կփոխի երկիրը: Մենք դա կարող ենք անել, մեր ծրագիրը խնդիրներ լուծող ծրագիր է: Այդ հնարավորությունը այս ընտրությունները տալիս են, գնացեք, ընտրեք ու պահանջեք»,- Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում իր հետ հանդիպման եկածներին այսպես դիմեց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանն ասում է` երկիրը շարունակում է մնալ անդունդի եզրին, քանի որ ոչինչ չի արվել անցած տարիներին: Բայց խնդիրը, ըստ նրա, ոչ թե անհնարինության, այլ ներդրումների բացակայության մեջ է ու դա է, որ խանգարում է մարզերի զարգացմանը: «Չլուծվող խնդիր չկա, միայն պետք է արդարություն ու վստահություն, որ մարդիկ հավատան ու իրենց գումարները ներդնեն հայրենիքում: Խոսքը նաև սփյուռքահայության մասին է, որոնց պետք է տրվի հնարավորություն իրենց գումարները ներդնել Հայաստանում: Երբ ներդրումները շատ լինեն, այդ ժամանակ կարող են հարկերն ավելացնել, բայց այսօր դա կործանարար է երկրի համար»,- ասաց Գագիկ Ծառուկյանը`ներկայացնելով դաշինքի առաջարկած 15 կետերը, որոնք հնարավորություն կտան, որ «մարդիկ շնչեն»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ