Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն խիստ քննադատության է ենթարկել Մեդվեդևին

Մարտ 09,2017 16:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական և բելառուսական հարաբերությունների հիմքում չպետք է հաշվապահություն լինի: Այս մասին հաղորդում է BelTa գործակալությունը:

«Մեդվեդևը պետք է հասկանա, որ եթե մենք գազի դիմաց սկսենք վճարել ինչպես Եվրոպայում, ապա նա ևս ստիպված կլինի ինչ-որ բանի համար վճարել: Եվ գինը շատ ավելի բարձր կլինի, քան բնական գազի գինը: Ինձ թվում էր և ես մինչև հիմա կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաշվապահություն չի: Հաշվապահությունը և բնական գազի գինը, որը չի պատկանում Մեդվեդևին, չպետք է լինեն մեր հարաբերություններում»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ իր երկիրը գազի ցածր գնի հույս չունի: Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական կողմը Ռուսաստանից ակնկալում է պարտականությունների կատարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական միության երկրներին կոչ էր արել զերծ մնալ գազի գնի հետ կապված «վարժանքներից»: Նա նաև նշել էր, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում որոշ երկրներ ռուսական գազ կգնեին եվրոպական գներով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031