Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն թող գնա օրենքի խախտումների մասին խոսի, ոչ թե Գագիկ Ծառուկյանի խոստումների մասին». Բոստանջյան

Մարտ 09,2017 16:18

Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հարցին՝ ԿԸՀ-ն հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը, դրամական եւ նյութական խոստումներով է սկսել քարոզարշավը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ես բոլոր դեպքերում հակված չեմ մեկնաբանել այդ բանը: ԿԸՀ-ն թող գնա այլ խնդիրների, որոնք, այսպես կոչված, օրենքի խախտումներ են, դրա մասին խոսի, ոչ թե Գագիկ Ծառուկյանի խոստումների մասին: Այդ խոստումները, ըստ էության, ոչ թե հիմա են տեղի ունեցել, դա միշտ գոյություն ունի»:

Նա ասաց, որ քաղաքացիները սպասում են, թե ինչպիսին է լինելու իրենց գործունեության հեռանկարը, որով զբաղված են՝ կարողանալո՞ւ են այդ գործունեության համար որոշակի երաշխիքներ ունենալ. «Գագիկ Ծառուկյանը պարզապես իր հզորությամբ ու մեծությամբ այդ երաշխիքներն է ասում, վա՞տ բան է անում: Եթե որեւէ մեկը դա վատ քայլ է որակում, ես չեմ կարող այլ մեկնաբանություն տալ»:

Մենք հետաքրքրվեցինք, թե տնտեսագիտորեն ինչքանով է հիմնավորված «ՕՐՕ» դաշինքի ծրագիրը, ըստ որի՝ սուպերմարկետները ժամը 21.00-ից հետո պետք է փակել, որ այդ ընթացքում փոքր կրպակները կարողանան աշխատել: Բոստանջյանը պատասխանեց. «Հիմնավորված է: Զարգացած աշխարհներում սուպերմարկետները աշխատում են մինչեւ ժամը 6-ը: Սա շատ հետաքրքիր մոտեցում է, որովհետեւ փոքրների համար պետք է տեղ թողնեն: Սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Խոշոր տնտեսվարողների առկայության հետ միասին պետք է ստեղծել պայմաններ ոչ մեծ շրջանառություն ունեցողների համար»:

Ինչպես հայտնի է, Վարդան Բոստանջյանը 5-րդ գումարման ԱԺ-ում չկար: Թե ինչո՞վ է պայմանավորված իր որոշումը նորից ակտիվ քաղաքականություն վերադառնալու՝ նա պատասխանեց. «Բոլոր դեպքերում հիմա այն քաղաքական ուժի մեջ եմ, որտեղ ես գտնվել եմ, պարզապես 2012-ին հարմար չգտնվեց, որ ես գտնվեմ ակտիվ քաղաքական դաշտում: Ես ոչ խորացել եմ, ոչ էլ հետաքրքրվել եմ, ոչ էլ փնտրել եմ պատճառները: Իսկ հիմա գտել են հարմար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031