Լրահոս
Օրվա լրահոսը

ВЦИОМ-ի տվյալներով՝ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը դրական է գնահատել Հայաստանում հարցվածների շուրջ 77 տոկոսը. «Ազատություն»

Մարտ 09,2017 16:16

Ըստ ռուսաստանյան հեղինակավոր կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքների, հայաստանցիների շուրջ 78 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, իսկ ամեն երկրորդի (հարցվածների շուրջ 51 տոկոսի) կարծիքով, իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։

Հայաստանցիների գերակշիռ մասը՝ շուրջ 72 տոկոսը մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նման եզրակացության են հանգել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) փորձագետները՝ անցկացրած հարցման արդյունքում։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ռուսաստանյան սոցիոլոգները Հայաստանում արձանագրել են ներկա վիճակից դժգոհ մարդկանց բավական բարձր ցուցանիշ, այսպես՝ հարցվածների շուրջ 78 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, իսկ ամեն երկրորդը (հարցվածների շուրջ 51 տոկոսը) ասել է, որ իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։

Հայաստանցիներն ամենից շատ դժգոհել են գործազրկությունից․ հարցվածների շուրջ 45 տոկոսի կարծիքով, աշխատանք գտնելը շատ դժվար է, 22 տոկոսը բողոքել է ճանապարհներից, 13 տոկոսն էլ՝ աղքատությունից։ Ուշագրավ է այն, որ նշված ցուցանիշներով հանդերձ, ըստ ռուսաստանյան կենտրոնի ուսումնասիրության արդյունքների, Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեությունը դրական է գնահատել Հայաստանում հարցվածների շուրջ 77 տոկոսը, բացասական են գնահատել միայն 12 տոկոսը։

Ռուսաստանցի սոցիոլոգները նաև պարզել են, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը՝ շուրջ 71 տոկոսը, ուշադրությամբ հետևում է նախընտրական քարոզարշավին: Հարցումն անցկացվել է 1600 հայաստանցիների շրջանում, հանրապետության տարբեր բնակավայրերում, փետրվարի 22 – 26-ը։

ВЦИОМ-ի տվյալներով, քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի շրջանում ներկայումս ամենաբարձր վարկանիշն ունի «Ծառուկյան դաշինքը»՝ շուրջ 26 տոկոս, իսկ երկրորդ հորիզոնականում ՀՀԿ-ն է՝ 19 տոկոսով: «Ինտերֆաքս»-ը, սակայն, նկատում է՝ չնայած հանգամանքին, որ այս հարցման անցկացման պահին «Ծառուկյան դաշինքի» վարկանիշը 7 կետով ավելի բարձր էր ՀՀԿ-ի վարկանիշից, այդուհանդերձ, ռեյտինգային կարգով ընտրությունների պարագայում այս երկու քաղաքական ուժերի վարկանիշները գրեթե հավասարվում են, «Ծառուկյան դաշինք»՝ 25 տոկոս, ՀՀԿ՝ 23 տոկոս:

Նույն ուսումնասիրության արդյունքներով, դաշինքների համար սահմանված 7 տոկոսանոց, իսկ կուսակցությունների համար՝ 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու շանս ունի ևս երկու ուժ՝ «Ելք» դաշինքն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031