Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հանդիպել է հանրապետության խոշոր հողամշակներին՝ քննարկելու հատկապես գարնանացանի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ներկայացրել է աշնանացանի արդյունքները և գարնանացանի համար ստացված հայտերի տեսակները:
Իր դժգոհությունը հայտնելով գարնանացան մշակաբույսերի ընտրության և առկա ծավալների վերաբերյալ՝ կառավարության ղեկավարը հորդորել է խոշոր հողօգտագործողներին ընդլայնել շուկայում առավել պահանջարկ ունեցող գարնանացան մշակաբույսերի ցանքսը և աշխատանքները կատարել միմիայն գյուղատնտեսական կանոններով: Նա անդրադարձել է նաև գարնանացան և աշնանացան կուլտուրաների մշակմանը ցուցաբերվող պետական աջակցությանը և մեկ անգամ ևս ընդգծել, որ այսուհետ օժանդակություն ստանալու են միայն ագրոկանոններով առաջնորդվող հողագործները:
Սա ամրագրվելու է նաև գյուղատնտեսության նոր հայեցակարգում, որն ավարտման փուլում է: Հանդիպման ավարտին ներկաները իրենց հուզող հարցերն ու առաջարկություններն են ներկայացրել վարչապետին և ստացել պարզաբանումներ:
Կարդացեք նաև
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին