Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների պատշգամբների արգելապատնեշի քանդումով, որից հետո Արմեն Ամիրյանն ու Հրանուշ Հակոբյանը «ընդհանուր տարածքում» օրերս սուրճ էին խմել, իսկ նրանց լուսանկարները քննարկվել էին ֆեյսբուքում:
«Լավ չէ՞ր»,- հարցին հարցով պատասխանեց մշակույթի նախարարը:
Քանի որ նրանց սեղանին ոգելից խմիչքի առկայությունը նույնպես քննարկվել էր համացանցում, հետաքրքրվեցինք՝ արդյոք կարելի՞ է աշխատանքային ժամերին խմիչք օգտագործել: «Տոնական օրվա հետ կապված հո ջրով չէի՞նք շնորհավորելու»,- նեղսրտեց Արմեն Ամիրյանը:
Հարցին՝ իսկ խմիչքն ո՞ւմ կողմից էր, ի՞ր, թե՞ սփյուռքի նախարարի, մշակույթի նախարարը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Արտգործնախարարությունից էինք պարտքով վերցրել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ