Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրապարակային կոչը 2017թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Մարտ 09,2017 15:39

Մամուլի հաղորդագրություն

Երևան, 9-ը փետրվարի, 2017թ․ – Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը, դիմել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում:

2017թ. ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով դիտորդական առաքելությամբ՝ հսկողություն իրականացնելով առնվազն 1500 ընտրատեղամասում: Կուսակցություններից ու քաղաքական դաշինքներից համաձայնություն ստանալու դեպքում, նախաձեռնությունը պատրաստ է քննարկել հնարավոր համագործակցության եղանակները, ինչպես նաև կիսել իր կողմից մշակված ընտրախախտումների կանխարգելման ու ընտրակեղծիքների արձագանքման գործիքներն ու մեթոդները, տրամադրել իրավաբանական աջակցություն քվեարկության օրը և հետընտրական գործընթացներում:

Հետագա զարգացումների մասին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն ։

Ստորև՝ նամակի բովանդակությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԹԻՀԿ ջատագովության և հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 010569589, 010569689 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ-փոստի հասցեով։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«ԵԼՔ» դաշինք

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք

Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինք

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Հայկական Վերածնունդ» կուսակցություն

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

 

Հրապարակային կոչ

2017 խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

2013թ.-ին ստեղծվել և գործում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը: Նախաձեռնությունն իրականացնում է հանրային վերահսկողություն ընտրական գործընթացների նկատմամբ՝ կանխարգելելով ու արձանագրելով քվեարկության ընթացքում ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները, անմիջապես առցանց ռեժիմով հրապարակելով ընտրախախտումներն ու դրանց աշխարհագրությունը, ինչպես նաև ներկայացնելով դիմում-բողոքներ համապատասխան ընտրական հանձնաժողովներ, դատարան և իրավապահ մարմիններ։ Իր գործունեության ընթացքում «Քաղաքացի դիտորդը» վերահսկողություն է իրականացրել Հայաստանի 100 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում։

2017թ. ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով դիտորդական առաքելությամբ՝ հսկողություն իրականացնելով առնվազն 1500 ընտրատեղամասում:

Սույնով դիմում ենք ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում:

Ձեր համաձայնությունն ստանալու դեպքում պատրաստ ենք քննարկել հնարավոր համագործակցության եղանակները, ինչպես նաև կիսել մեր կողմից մշակված ընտրախախտումների կանխարգելման ու ընտրակեղծիքների արձագանքման գործիքներն ու մեթոդները, տրամադրել իրավաբանական աջակցություն քվեարկության օրը և հետընտրական գործընթացներում:

Խնդրում ենք սույն նամակին արձագանքել մինչև մարտի 15-ը՝ էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով կամ կապվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հաղորդակցության ու ջատագովության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 091439050 հեռախոսահամարով։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև համագործակից այլ կազմակերպությունների ու միավորումների ոչ ֆորմալ միություն է։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ

Լուսինե Հակոբյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն

Սոնա Այվազյան

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031