Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Իրենց առաջարկած տարբերակով որ գնացինք, պատերազմում ավելի մեծ կորուստներ ենք ունենալու» (Տեսանյութ)

Մարտ 09,2017 15:36

«Մարդիկ կան՝ գալիս- ասում են հիմնական նպատակները, խաղում են ժողովրդի զգացմունքների վրա՝ մեր երեխաները կզոհվեն, մենք գնանք խաղաղություն հաստատենք, քիրվայություն անենք: Բայց ինչի՞ հաշվին, ժողովուրդ ջան: Էդ իրենց առաջարկած տարբերակով որ գնացինք, պատերազմում ավելի մեծ կորուստներ ենք ունենալու, հասնելու են մինչեւ Զանգեզուր, հասնելու են մինչեւ Վարդենիս»,- այսօր ՀՅԴ-ի քարոզարշավի ընթացքում Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ խաղաղության եւ բարիդրացիության կոչով քարոզարշավը մեկնարկել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը: Եվ այս դաշինքն է կոչ անում Ադրբեջանի հետ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով հասնել խաղաղության: Իսկ Աղվան Վարդանյանը նկատեց. «Մի մարդ, որը չի ուզում խոսել (նկատի ունի Ալիեւին), նրա հետ ի՞նչ բանակցես»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պարոն Վարդանյանը իր ելույթում գյուղացիներին մի քիչ պատմեց Դաշնակցության անցած ճանապարհի մասին, հիշեցրեց, որ միակ կուսակցությունն է, որ աշխարհում 30-ից ավելի երկրներում ներկայություն ունի: Պարոն Վարդանյանը ազնվորեն հիշեցրեց, որ իրենք եղել են ե՛ւ ընդդիմության մեջ, ե՛ւ իշխանության մաս են կազմել, բայց դրանից իրենց նպատակները չեն փոխվել: «Եթե դուք հետեւեք մյուսներին, կտեսնեք, որ ինչ խոսում են ու դրական բան ասում, որը երկրի զարգացումն է ապահովում, Դաշնակցությունը պարբերաբար ասել է: Դաշնակցությունը մեկ անձի կուսակցություն չէ, ինչպես որ շատ կուսակցություններ: Եթե այդ կուսակցության ղեկավարը հրաժարվի կամ դուրս գա քաղաքականությունից, այդ կուսակցությունից բան չի մնա»:

 

Աղվան Վարդանյանը գեղամավանցիներին դիմելով՝ ասաց, որ այս գյուղի բնակչության 60-70%-ը գյուղապետի ընտրությունների ժամանակ ձայն է տվել Դաշնակցության թեկնածուին եւ հիմա էլ կոչ արեց գնալ ընտրել Դաշնակցության վարկանիշային թեկնածու Իշխան Սաղաթելյանին: Աղվան Վարդանյանը վստահ է, որ ապրիլի 2-ից հետո Գեղամավանում դաշնակցականները մի լավ քեֆ են անելու, նշելու են իրենց թեկնածուի հաղթանակը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031