Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարը՝ Սահակ Պողոսյանին. «Քանի կոնցեպտը չկա, դրա մասին խոսելը առնվազն ոչ պրոֆեսիոնալ եմ համարում»

Մարտ 09,2017 15:07

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Սահակ Պողոսյանի բաց նամակի մասին, որտեղ արվեստագետն անդրադարձել էր  նախարարի՝ ստորջրյա թանգարան ստեղծելու ցանկությանն ու ասել, որ խորհրդային շրջանի քանդակները ջրի տակ իջեցնելու նրա գաղափարն ուղղակի ծաղր է դրանց հեղինակների հանդեպ:

Սահակ Պողոսյանը նաեւ ՀՀ անկախության շրջանում ստեղծված արվեստի թանգարան ունենալու հարցն էր բարձրացրել: «Չեմ ուզում հիմնավոր պատասխան տալ, պարզապես ուզում եմ ասել, որ պետք է խոսել ստեղծվող թանգարանի մասին այն ժամանակ, երբ կոնցեպտը պատրաստ է: Թող կոնցեպտը լինի, նոր գնահատենք՝ ծաղրանք է, թե՞ իրական թանգարան: Քանի կոնցեպտը չկա, դրա մասին խոսելը առնվազն ոչ պրոֆեսիոնալ եմ համարում, որովհետեւ օդի մեջ չպետք է երեւակայել: Եթե դեռ վերջնական չենք ներկայացրել, ինչպե՞ս կարելի է կարծիք հայտնել»,-ասաց նախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gevorg Balian says:

    Հայտնում եմ այն մասին, որ արվեստի և մշակույթի աշխարհում , ցանկացած միտք , դա արդեն կոնցեպտ է,որը ընկալվում է այն անհատների կողմից , որոնք գոնե տարրական հասկացողություն ունեն , արվեստի և մշակույթի ասպարեզում, էլ չասած այն պրոֆեսիոնալ կրթություն ստացած արվեստագետների մասին, որոնք իրենց կյանքը նվիրել են արվեստին և մշակույթին և ունեն իրենց ասած հաստատուն խոսքը այդ ասպարեզում: Ասեմ նաև ավելին , որ ցանկացած միտք , առավել ևս արվեստի ասպարեզում , ունի ավելի հզոր և ազդեցիք աուռա քան նրա շուրջ կազմավորվող բոլոր կոնցեպտները միասին վերցված: Ըստ իմ համոզման , անձնավորությունը , որը զբաղեցնում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը,պետք է նախ հասկանա ,որ պաշտոն ցբաղեցնելը մի բան է , հարցին պրոֆեսիոնալ լուծում տալը ուրիշ բան: Նաև քաջ գիտակցի ,իր զբաղեցրած պաշտոնի դերը , հանրապետության և ազգային մշակույթի ասպարեզում, նաև սթխփվի , որ շուտվանից անցել են սովետական կառավարման ճահճոտ ժամանակաշրջանը ,որտեղ որոշումները և գաղափարները ամրագրվում էին ոչ թէ պրոֆեսիոնալ մասնագետների կարծիքների հիման վրա , այլ պարտիայի և կառավարության կողմից նշանակված , կուսակցական պաշտոնիաների , ոչ մասնագիտական ժողովներում և խորհրդակցություններում : Եվ ժամանակն է մտածել այն մասին , նամանավամդ արվեստի և մշակույթի ասպարեզում , ինչպես անել ,որ առայժմ ոչ թէ զարգանա ,որովհետև հանրապետությունում չկա այն պատշաճ, նույնիսկ մինիմալ պայմանները , թե հոգեբանական և թէ կենցաղային ասպարեզներում , այլ գոնե պահպանվի եղածը , և ոչ թէ արևմուտքի գրախանութների չաշխատած փորձը , որպես նորույթ , տեղափոխել հանրապետություն , մխսելով առանցհետ էլ հյուծված կառավարական բյուջեն :

    :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031