Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզգիներին վտարում են Ադրբեջանի հյուսիսային շրջաններից

Մարտ 09,2017 15:05

Ադրբեջանի Գաբալայի շրջանում լեզգիներին վտարում են. նման սցենար նախկինում ծավալվել է նաև Ուջարի շրջանում: Ինչպես հաղորդում է  ՌԻԱ «Դերբենտ» կայքը, ադրբեջանական իշխանությունները ոչխարաբուծությամբ զբաղվող ագարակատերերից ստիպողաբար վերցնում են արոտավայրերը,  որոնց վրա նախատեսում են բամբակ աճեցնել: Տեղեկատվության համաձայն՝ նրանք, ովքեր փորձում են ընդդիմանալ, բռնաճնշումների են ենթարկվում:

Իշխանություններից դժգոհ գյուղի բնակիչները մարտի 6-ին իրենց խնդիրները լուծելու համար դիմել են շրջանի վարչությանը, սակայն իշխանությունները հրաժարվել են երկխոսությունից: Այժմ ագարակատերերը մտադիր են դիմել Բաքվի իշխանություններին:

Ի տարբերություն Ուջարի շրջանի, այստեղ լեզգիները 2009թ. մարդահամարի տվյալներով կազմում են բնակչության 17 տոկոսը, իսկ իրականում՝ կեսը: Գաբալայում լեզգիական բազում բնակավայրեր կան և հողերի բռնազավթման արդյունքում  ավելի շատ մարդիկ կտուժեն:

Ինչպես հիշեցնում է կայքը, Ուջարի շրջանում բողոքի ակցիաներ կազմակերպած  ագարակատերերն այդպես էլ չկարողացան լուծել իրենց խնդիրները և զրկվեցին իրենց արոտավայրերից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031