Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ». Կարեն Կարապետյան

Մարտ 09,2017 15:02

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը:
«Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»,- ողջույնի խոսքում ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել է երկկողմ տնտե¬սական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, և ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է: Վարչապետը նաև ողջունելի է համարել միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ մոտեցումների համընկնումը:

Նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ Հունաստանի ԱԳ նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն», – ասել է Նիկոս Կոցիասը: Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական երկխոսությունը՝ Հունաստանի ԱԳ նախարարը ևս համակարծիք է եղել, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, և անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին, կարևորել Հայ-հունա¬կան տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համա¬գոր-ծակցու¬թյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Կողմերը քննարկել են, մասնավորապես, հայ-հունական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար և ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ:
Կարեն Կարապետյանն ու Նիկոս Կոցիասը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործակցության հեռանկարների շուրջ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031