Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը ընտրակաշառք բաժանողի անուն չի տա, փաստեր չունի

Մարտ 09,2017 14:47

Թե խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն քա՞նի տոկոս ձայն կհավաքի, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ հարցին չի ցանկանում պատասխանել կառավարության ներսում: Ասաց, որ երկուշաբթի օրվանից արձակուրդում կլինի եւ «մեծ սիրով» կպատասխանի բոլոր հարցերին:

Պարոն Մինասյանից նաեւ հետաքրքրվեցին, թե սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող ՀՅԴ-ն կանխատեսո՞ւմ էր, որ ռեյտինգային ընտրակարգն այսպիսի խառնաշփոթ կառաջացնի եւ կվերածվի թաղային հեղինակությունների պայքարի: Նախարարն ասաց. «Դուք դարձյալ փորձում եք չհիշել ՀՅԴ պնդումներն ու առաջարկները: Ռեյտինգային քվեարկությանը մենք առաջին հերթին կողմ ենք եղել ամբողջ հանրապետությունով մեկ քվեարկվող թեկնածուների համար: Տարածքային ցուցակներով առաջադրումը եղել է այն կոմպրոմիսը, որպեսզի կառավարման խորհրդարանական համակարգը եւ համամասնական համակարգը դրվի»: Ըստ Արծվիկ Մինասյանի, անշուշտ հնարավոր է, որ ընթացքում առաջանան որոշակի դժվարություններ, խնդիրներ՝ տարածքային ցուցակներում քվեարկության անձնավորման հետ կապված. «Բայց բոլորը պետք է գիտակցեն, որ անձին ընտրելով՝ ընտրում ենք այն քաղաքական ուժին, որը պետք է ձեւավորի իշխանություն, կամ որը պետք է ներկայացված լինի պառլամենտում: Իսկ պառլամենտն այն միակ ու բարձրագույն մարմինն է, որն իրականացնում է երկրի 5 տարիների կառավարումը»:
Ընտրակաշառքների մասին էլ պարոն Մինասյանը խոսակցություններ է լսել, բայց կոնկրետ փաստեր եւ ապացույցներ չունի, որպեսզի կաշառք բաժանող ուժի անուն տա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031