ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016թ. դրամական փոխանցումների արդյունքները հետևյալ հիմնական ցուցանիշներով.
• 2016թ. -ին Բանկում 6%-ով աճել է դրամական փոխանցումների ծավալը 2015թ.-ի համեմատ` չնայած ՀՀ-ում դրամական փոխանցումների շուկայի ընդհանուր անկմանը նշված ժամանակահատվածում,
• Բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում 2016թ. աճել է մինչև 13%։
Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման և վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաև Բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում, մասնավորապես.
• Ցուցանիշների աճին նպաստեց Յունիստրիմ համակարգի հետ ՎՏԲ Խմբի միասնական սակագնի գործարկումը, որի արդյունքում հաճախորդները հնարավորություն ունեն ուղարկել հասցեական դրամական փոխանցումներ դեպի Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Հայաստանում գործող ՎՏԲ Խմբի Բանկեր իջեցված սակագներով՝ շուկայական ստանդարտ 1.5% սակագնի փոխարեն սկսած 0.9% – ից:
• ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգով ծավալների աճ:
• Դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ խթանող ակցիաների անցկացում, որի արդյունքում Բանկի հաճախորդները ստացել են տարբեր մրցանակներ:
• VTB-Transfer ծառայության ակտիվ առաջխաղացում, որը թույլ է տալիս դրամական փոխանցումների գումարների հաշվեգրումը հաճախորդների գործող քարտերին՝ Հեռախոսային կենտրոն զանգի միջոցով` առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
Կարդացեք նաև
2016թ. -ին ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակը` միանալով դրամական փոխանցումների “TelCell” նոր տեղական համակարգին և հանդես է եկել որպես հաշվարկային բանկ համակարգի համար: