Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Արմավիր քաղաքում սպանվել են 2 հայ գործարարներ

Մարտ 09,2017 14:13

Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում սպանվել են Հայաստանի երկու քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է DNI24 կայքը, տղամարդկանց հրազենային վնասվածքով աճյունները հայտնաբերվել են մարտի 7-ին տեղի բնակելի շենքերից մեկի վերելակում:

Տեղեկատվության համաձայն՝ տղամարդիկ զբաղվել են Մոսկվայից Կուբան ապրանքների մեծածախ մատակարարումներով: Զոհերից մեկին լավ ճանաչող մարդկանց հարցաքննության ժամանակ պարզվել է, որ գործարարները խոշոր գումար էին ստացել և պատրաստվում էին մեկնել ապրանքի նոր խմբաքանակի հետևից:
Մահացած տղամարդկանց անունները չեն նշվում: Հայտնի է միայն, որ նրանցից մեկը 1966թ. ծնունդ է եղել և բնակվել է այդ նույն շենքում: Մյուս տղամարդն ավելի երիտասարդ է եղել:

Սպանության հետ կապված քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031