Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանցիների ճակատին գրված չէ, որ պետք է խուլ ու համր պատգամավոր ունենան». ՀՅԴ-ի թեկնածուի ակնարկը՝ Կարեն Բոթոյանին (Տեսանյութ)

Մարտ 09,2017 14:10

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր քարոզարշավը սկսում է Գեղարքունիքի մարզի Գեղամա համայնքից: Դաշնակցության վարկանիշային թեկնածուն այս ընտրատարածքից Գեղամա գյուղի դաշնակցական գյուղապետի որդի Իշխան Սաղաթելյանն է: Իր ելույթում նա այսօր համագյուղացիներին հավատացրեց, որ ինքն ունի ուժ, եռանդ, անցյալ եւ փորձություն, գիտելիքներ, որ իր առջեւ դրված խնդիրները լուծի: Պատգամավորի թեկնածուն նաեւ ասաց, որ չի հասկանում նրանց, ովքեր բախտ ու հնարավորություն են ունեցել լինել խորհրդարանում, բայց աշխատանքով աչքի չեն ընկել. «Հիմա ուզում եք պատգամավոր դառնաք որ ի՞նչ անեք: Վերջին 5 տարվա պատգամավորն այս տարածաշրջանի զրո ելույթ, զրո հայտարարություն, դրանից առաջ ընտրված պատգամավորները կցկտուր հայտարարություններ են արել: Հիմա նորից եկել-փաթաթվել եք մեր վզին ու կրկին ցանկանում եք ընտրվել: Ոչ, սեւանցիների ճակատին գրված չի, որ 5 տարի շարունակ պետք է ունենանք խուլ ու համր պատգամավոր»:

Սաղաթելյանի այս խոսքերին հետեւեցին հավաքվածների ծափահարությունները եւ «այո՛» բացականչությունները: Սաղաթելյանը Գեղարքունիքի տարածաշրջանից ընտրված բոլոր պատգամավորներին հրավիրեց բանավեճի ուղիղ եթերում, հորդորելով՝ «թող գան, ասեն ինչ են արել ու ինչ են անելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ այս տարածաշրջանից պատգամավոր է ընտրված Կարեն Բոթոյանը: Մեր հարցին՝ ո՞ւմ նկատի ունի խուլ ու համար պատգամավոր ասելով, Սաղաթելյանը նշեց Բոթոյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031