Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակ գործիչներ. Մենք մեր բարոյական պարտքն ենք համարում բարձրաձայնելու Ալեքսանդր Լապշինի ազատության համար

Մարտ 09,2017 13:45

Իսրայելի Վարչապետ և

 Արտաքին Գործերի նախարար

 Բենյամին Նեթանյահուին

 Երուսաղեմ, Իսրայել

 

Ձերդ գերազանցություն,

2016 թ. դեկտեմբերին Իսրայելի քաղաքացի պարոն Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսում: Նա ձերբակալվել է Ադրբեջանի կողմից Ինտերպոլին տրված ձերբակալման օրդերի հիման վրա: Ադրբեջանի կողմից Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ, ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներում հրապարակված իր բլոգներում պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը կրում է զուտ քաղաքական բնույթ և Ինտերպոլի կանոնադրության համաձայն նա չպետք է պատասխանատվության ենթարկվի Ինտերպոլի միջոցով: Ադրբեջանում Ալեքսանդր Լապշինը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման և գտնվում է բանտում: Ի պատասխան ԶԼՄ-ների քննադատություններին՝ ադրբեջանական իշխանությունները ազատելու համար Ալեքսանդր Լապշինին առաջարկել են ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել Ադրբեջանից:

Ես՝ ներքոստորագրյալ Ֆրանտիշեկ Միկլոշկոս, նույնպես Ադրբեջանում ենթարկվել եմ քրեական պատասխանատվության 2010 թ. միջազգային դիտորդական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում անցկացված պառլամենտական ընտրություններին մասնակցության համար, և հնարավոր է մեղադրանքները մինչ այժմ շարունակվում են: Իմ ձերբակալման օրդերը նույնպես տրված էր Ինտերպոլի կողմից: Բայց և Սլովակիայի հանրապետության, և Հայաստանի հանրապետության բողոքի հիման վրա Ինտերպոլը հեռացրել էր իմ անունը հետախուզվող անձանց ցուցակից, քանի որ ընդունել էր, որ իմ մեղադրանքը կրում էր զուտ քաղաքական բնույթ: Բարեբախտաբար ես Ինտերպոլի ցուցակում գտնվելու ժամանակ չեմ գնացել Ադրբեջանի հետ նման հարցերում համագործակցող երկիր:

Ձերդ գերազանցություն, մենք դիմում ենք Ձեզ, որպեսզի Իսրայելը ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու նպատակով: Նրա այցը Ղարաբաղ եղել է այց մարդկանց, որոնք հերոսաբար պաշտպանել են իրենց նախնիների հողը, և նրա բլոգները հարգանք են եղել այդ մարդկանց հանդեպ: Նրա ձերբակալությունն ու դատապարտումը հակասում է Իրավունքների և Ազատությունների վերաբերյալ Գլխավոր Խարտիային: Ադրբեջանը, որպես Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ երկիր, նույնպես պարտավորվել է պահպանել Կանոնադրությունը: Ալեքսանդր Լապշինի ազատումը չի կարող պայմանավորվել նրանով, որ նա իրեն մեղավոր է ճանաչել հանցագործություններում, որոնք ինքը չի կատարել:

Մենք մեր բարոյական պարտքն ենք համարում բարձրաձայնելու Ալեքսանդր Լապշինի ազատության համար:

06 մարտ 2017

Բրատիսլավա

 

Ֆրանտիշեկ Միկլոշկո

Սլովակիայի պառլամենտի պատգամավոր 1990 – 2010

Սլովակիայի պառլամենտի Նախագահ 1990 – 1992

 

Յան Չառնոգուրսկի

Սլովակիայի հանրապետության Վարչապետ 1991 – 1992

 

Վլադիմիր Պալկո

Սլովակիայի հանրապետության ՆԳ նախարար 2002 – 2006

 

Աշոտ Գրիգորյան

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ

 

Ռադովան Պավլիկ

թղթակից, SITA գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031