Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը բոլոր հարցերով կզբաղվի ապրիլի 2-ից հետո (Տեսանյութ)

Մարտ 09,2017 13:33

«Միշա, ընտրությունից հետո, ապրիլի 3-ին կգաս մի հատ գյուղտեխնիկա, իմ կողմից կստանաս նվեր: Բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»,- այսօր Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հավաքվածներից մեկին ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Միշան Գագիկ Ծառուկյանին դիմել էր գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող հարցով:

Ծառուկյանին այստեղ դիմեցին նաեւ համայնքներից մեկի դպրոցի, տարբեր առողջական եւ անձնական խնդիրներով: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ բոլոր հարցերով ինքը կզբաղվի միայն ապրիլի 2-ից հետո:

Հիշեցնենք, երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը օրենք է խախտում՝ նախընտրական փուլում խոստումներ տալով, դրամական եւ այլ տեսակի օգնություններ տրամադրելով:

Արմավիրի մարզկենտրոնում նաեւ գլոբալ հարցերով դիմեցին դաշինքի առաջնորդին: Ներկաներից մեկին, օրինակ, մտահոգում էր Հայաստանից հեռացած այն երիտասարդների ճակատագիրը, ովքեր հիմա ցանկանում են, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք, քանի որ կարող են դատապարտվել որպես դասալիքներ: Ծառուկյանն ասաց, որ իր կարծիքով՝ համապատասխան օրենսդրությամբ համաներում պետք է հայտարարվի այդ մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկանում են, թող վերադառնան:

Ներկայացնելով դաշինքի առաջնահերթություն հռչակած 15 կետերն էլ, Գագիկ Ծառուկյանն այստեղ խոսեց հիմնականում գյուղատնտեսությունից, 2-5% վարկավորումից, մանր եւ միջին բիզնեսը հարկերից ազատելուց, նաեւ ասաց, որ եթե խելոք լինենք՝ մեր գյուղատնտեսական արտադրանքը կարող ենք արտահանել Արաբական Էմիրություններ:

Հավաքվածներից մեկն էլ, մինչ բեմահարթակ բարձրանալը Գագիկ Ծառուկյանին հորդորեց` էլ հետ չկանգնես: Արդեն բեմահարթակին Ծառուկյանն անդրադարձավ 2015-ի իրադարձություններին. «Ես հետ չեմ կանգնել, ժողովուրդ ջան, 2015 թվականին արյուն կարող էր թափվել, ես ասացի, որ պատրաստ եմ պատասխան տալու` թող գան, ստուգեն, ես մեղքի տակ չմտա, որ ժողովրդի մատը փուշ չմտնի»:

Նրա խոսքով` այսօր ընտրություն է, դա արդեն հեղափոխություն չի և ինքը գալիս է երկրում իրավիճակ փոխելու, քանի որ վստահ է` այսպես ապրել այլևս անհնար է. «Ոչ մեկին մի լսեք` ծանոթ, բարեկամ, բոլոր նրանց, ովքեր ուզում են իրենց պաշտոնին մնալ, այլ հավատացեք այն կառույցին, որ իր կյանքում գործ է արել: Գնացեք ընտրության ու Ձեր ձայնը տվեք այն կառույցին, որին հավատում եք, իսկ եթե չանեք` մեղավորը դուք եք, ուրիշից չպահանջեք» :

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031