Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. Արցախի բանակցությունների անարդյունավետությունը կհեղինակազրկի Ռուսաստանին. «168 ժամ»

Մարտ 09,2017 13:25

«Կատաղի սահմանային առճակատումը միջադեպերի բռնկումներով շարունակվելու է»,- այս մասին ասաց ռուսական «Կարնեգի» կենտրոնի փորձագետ, արևելագետ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով փետրվարին ԼՂ հակամարտության շփման գծում բռնկված լարվածությանն ու բանակցային փակուղուն։

Նա նշեց, որ քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հակամարտությունը, իսկ կարգավորման նախադրյալներ այսօր չկան, կատաղի սահմանային առճակատումը նման միջադեպերի բռնկումներով շարունակվելու է։

Ըստ նրա՝ այս փակուղուց ելք չկա, քանի դեռ կողմերը շարունակում են իրենց ավանդական քաղաքականությունը։ «Պատմությունը ևս ցույց է տալիս, որ նման տարածքային հակամարտությունները կարող են անվերջ շարունակվել, ուստի ես դժվարանում եմ այս հակամարտության ելքից կամ կարգավորումից խոսել»,- նկատեց Մալաշենկոն։

Նրա համոզմամբ՝ Ղրիմից, Սիրիայից, Դոնբասից հետո Ղարաբաղում նման իրավիճակը հեղինակազրկում է Ռուսաստանին, հենց այդ պատճառով է Ռուսաստանը փորձում կողմերին վերադարձնել բանակցային սեղան՝ միեւնույն ժամանակ ցույց տալով համերաշխություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ, քանի որ նրանց հետ բանակցությունների դադարեցումը կամ բանակցությունների անարդյունավետությունը ևս կհեղինակազրկի Ռուսաստանին միջազգային ներկայիս զարգացումների ֆոնին։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031