Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Դվորնիկով. Ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան. «168 ժամ»

Մարտ 09,2017 13:13

Հարցազրույց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ

– Վերջին շաբաթների ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածություն է բռնկվել, փորձագետները չեն բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ կարող է հանգեցնել ներկայիս լարվածությունը, և ինչպիսի՞ դիրքորոշում կստանձնի Մոսկվան այս անգամ, երբ նոր լարվածություն սկսվի և հարձակում Ադրբեջանի կողմից։

– Վստահ եմ, որ դիրքորոշումը միանշանակ է լինելու։ Գործադրվելու են բոլոր հնարավոր ջանքերը՝ ռազմական գործողությունների վերսկսումը դադարեցնելու ուղղությամբ։ Նրանք, ովքեր կարծում են, թե Ռուսաստանին իբրև թե ձեռնտու են ինչ-որ բախումներ, պարզապես չեն հասկանում, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը։ Դոնբաս, որտեղ ևս բարդացել է խաղաղ գործընթացը, Սիրիա, որտեղ հեռանկարները մշուշոտ են, մեծ ընտրությունների շեմին ներքին մոբիլիզացիա, տնտեսական դժվարություններ։ Այրվող Անդրկովկասն արդեն չափից ավելին կլինի, որն ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք կդառնա։

– Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները շփման գծում Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեցին։ Նախ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» կիրառելու հավանականության մասին։ ՀՀ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սարգսյանը նշեց. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ

չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»։ Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն օրերս ասաց, որ մինչև տարեվերջ երկրներից մեկը կճանաչի Արցախի անկախությունը։ Այս հռետորաբանությունն ինչպե՞ս կանդրադառնա շփման գծում Ադրբեջանի պահվածքի վրա։

– «Իսկանդերի» հնարավոր կիրառության մասին հայտարարությունը լուրջ նախազգուշացում էր Բաքվի իշխող ռեժիմի համար։ Դա մեկ նպատակով արվեց՝ թույլ չտալ մասշտաբային ագրեսիայի նոր գործողություններ։ Ցավոք սրտի, հենց Ադրբեջանն է մղում նման հայտարարության։

Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին էությունից շեղում է հարցի, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան։ Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա դրանք բավականին կանխատեսելի են։ Յուրաքանչյուր իրադարձություն, որն ավելորդ անգամ հաստատում է, որ Արցախն արդյունավետ և ամբողջական պետություն է, ագրեսիա է հարուցում։ Անհրաժեշտ է տեղում ցույց տալ, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ն ցույց տվեց, որ պատրաստ է նման «ավանդական» հարձակումների։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031