ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Ջուրաբյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է։ Կուսակցապետը իր թեկնածությունն առաջադրել է թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն համայնքները։ Ինչո՞ւ ՀՀՇ-ն չստորագրեց դաշինքի հուշագրի տակ, եւ ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում, որ Զուրաբյանը սկսել է աջակցել Ծառուկյանին. «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանն է։
– Հիմա Դուք համագործակցում եք Գագիկ Ծառուկյանի հետ, մի մարդու, ում ժամանակին քննադատում էիք։ Ինչ-որ բա՞ն է փոխվել տարիների ընթացքում։
– Ես, ուրեմն, պարոն Ծառուկյանի հետ շատ լավ ընկերական, դրական, մարդկային հարաբերություններ եմ ունեցել այդ բոլոր տարիներին։ Իսկ քաղաքական համագործակցության փորձ չենք ունեցել, կարծում եմ՝ սա կլինի քաղաքական փորձը, եւ համոզված եմ, որ կլինի հաջողված։
Իսկ մեր վերաբերմունքը ուղղված է եղել ոչ թե պարոն Ծառուկյանին, այլ նրանց, ովքեր փորձում էին, օգտվելով իրավիճակից, Ծառուկյանի հետ համատեղ գնալ ինչ-որ մի գործընթացի, որը մենք գտնում ենք ոչ նպատակահարմար կամ ոչ այնքան իրականանալի, սա է, ինչի վերաբերյալ արտահայտվել էինք։
Կարդացեք նաև
Հիմա լրիվ նոր իրավիճակ է, ընտրություններ են, նախընտրական պրոցես է, եւ ես կարծում եմ, որ ընտրություններին իրար հետ համատեղ գնալը շատ նորմալ է, եւ համոզված եմ, որ շատ արդյունավետ է լինելու։
– Պարոն Ջուրաբյան, Դուք 2013 թվականի մարտի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել եք. «Եթե Ծառուկյանը քաղաքականությամբ է զբաղվում, պետք է իմանա՝ էս տիպի պետության մեջ ապօրինությունների կայացման գործընթացին ինքը լրջագույնս մասնակցել է, որովհետեւ կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողքին, ընդհուպ՝ մարտի 1-ը»։
– Ինչեւէ։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում