«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 11.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 15.00-ն դադարեցվում է Լոռու մարզի` Շնող համայնքի, Տավուշի մարզի` Զորական, Հաղթանակ, Հեղուտ համայնքների և Այրում քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ