Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի սկանդալային նախկին օգնականը դարձել է Թուրքիայի լոբբիստ

Մարտ 09,2017 12:05

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Մայքլ Ֆլինը, որը հայտնվել էր սկանդալի կենտրոնում Ռուսաստանի հետ գաղտնի կապեր ունենալու համար, գրանցվել է արդարադատության նախարարությունում՝ որպես Թուրքիայի կառավարության լոբբիստ, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ֆլինը Թուրքիայի շահերից բխող լոբբիստական գործունեությունը դադարեցրել էր նախագահական ընտրություններից առաջ, իսկ պետության ղեկավարի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո պարտավորվել էր չգործել արտասահմանյան իշխանությունների շահերի օգտին:

Գործակալության տվյալներով՝ երեքշաբթի Ֆլինի փաստաբանը նախարարություն է ուղարկել համապատասխան փաստաթղթեր, որոնց համաձայն նա ինքնակամ գրանցվում է լոբբիստական գործունեության համար, որը, ընդհանուր առմամբ, կարող է շահավետ լինել Թուրքիայի կառավարության համար:

Ավելի վաղ Ֆլինի քոնսալթինգային ընկերությունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել էր Նիդեռլանդներում թուրք գործարարին պատկանող ընկերության հետ համագործակցության մասին: Սակայն այդ ժամանակ Ֆլինը փաստաթղթեր չի ներկայացրել արդարադատության նախարարություն: Փաստաթղթերում նաև նշվում է, որ այդ համագործակցությունը դադարեցվել է 2016թ.նոյեմբերին:

Հիշեցնենք, որ Ֆլինը հրաժարական է տվել փետրվարին՝ խոստովանելով, որ ոչ լիարժեք տեղեկատվություն է տրամադրել ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների մասին և ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031