Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը առաջարկություն էր ստացել ՀՀԿ-ից. «Հրապարակ»

Մարտ 09,2017 11:40

«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է։

 – Ինչպիսի՞ն էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժանձնակազմի վերաբերմունքը Ձեր նկատմամբ։

– «Դատապարտյալների հիվանդանոցի» բուժանձնակազմն իր վարքագծի մարդկային կանոններից գտնվել է ամենաբացասական դիրքերում՝ կոնկրետ գործողություններով՝ սկսած պալատի նախնական ընտրությունից, որտեղ ինձ տարան, վերջացրած փաստաբանների նկատմամբ արհեստական խոչընդոտներ ստեղծելով։ Նաեւ ահաբեկչական ոչ մարդկային գործողություններ։

– Լուրեր էին շրջանառվում, որ Ձեզ երկրորդ անգամ կալանավորեցին այն պատճառով, որ հնարավոր էր ընդգրկվեիք «Օհանյան-Րաֆֆի– Օսկանյան դաշինքի» ցուցակում։

– Ոչ, ոչ, ոչ։ Ես գտնում եմ, որ քաղաքական է եղել կալանավորումը, բայց չեմ բացի փակագծերը, կավելացնեմ, որ ազատության ժամանակ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ երկրորդ կալանավորումը, բոլոր կուսակցություններից առաջարկություն՝ սատարելու իրենց կուսակցությանը, ստացել եմ, բայց քանի որ այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի՝ զուտ հայկական հայեցակետով քաղաքական, ես մերժել եմ, չեմ կանգնում որեւիցե մեկի կողքին։ Մնացած բոլոր հարցերի պատասխանը կմեկնաբանվի հայտարարությամբ։

Իսկ ինչ վերաբերում է, որ Արթուր Սարգսյանը ցանկացել է այդ կուսակցությանը սատարել, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես չեմ կանգնի մի այնպիսի մարդու կողքին, որն իր քաղաքականությամբ լինելով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, մի ապուշ հայտարարություն արեց, թե Արցախի ազատագրված տարածքները հանդիսանում են օկուպացիոն տարածքներ։ Այդպիսի մարդը տեղ չունի ՀՀ տարածքում։

Ինչպես նաեւ չեմ կարող կանգնել մի մարդու կողքին, որն ամբողջովին տեղյակ էր ապրիլյան քառօրյա պատերազմին եւ գործողություններ չիրականացրեց՝ կանխելու համար։ Նաեւ՝ բանակաշինությանն ուղղված գումարների անփույթ վատնումը։

– ՀՀԿ-ի կողմից է՞լ եք առաջարկություն ստացել։

– Այո, ստացել եմ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Սարգսյան says:

    ՀՀԿ ից առաջարկը միանալ իրենց` առաջինն է ստացել , փոխանցել է համահայր եղբայրը` Արտակ Սարգսայանը : Վերջինս այդ կուսակցության անդամ է , ակտիվ կուսակցական:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031