Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկներին մի խաբվեք, տեր կանգնեք ձեր իրավունքներին

Մարտ 09,2017 11:27

Երեկ քաղաքային իշխանությունները, պատգամավորների թեկնածուներն ու կուսակցություն-դաշինքները Երեւանի փողոցներում կանանց ու աղջիկներին ծաղիկներ ու բացիկներ էին բաժանում, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ներկայացուցիչներն էլ` բուկլետներ: Առաջինները կանանց տոնը` «Մարտի 8»-ն էին շնորհավորում, հ/կ-ները իգական սեռին կոչ անում տեր կանգնել սեփական իրավունքներին:

Կանանց իրավունքների պաշտպանները համարում են, որ կանանց շրջանում բռնության նկատմամբ բարձր հարմարվողականություն կա, ինչը հանգեցնում է նրան, որ կանանցից շատ քչերն են խոստովանում, որ բռնության են ենթարկվում: Սա էլ իր հերթին նոր բռնություններ է ծնում:

Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2016-ի առաջին 10 ամիսներին արձանագրվել է ընտանեկան բռնության 563 դեպք: 1959 կին էլ ահազանգել է տարբեր տեսակի բռնության մասին:

 

Լուսանկարները` ԼԱՐԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից եւ Երեւանի քաղաքապետարանի կայքէջից:

 

«Առավոտ»

09,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031