Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները արգելել են Պենտագոնին համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ

Մարտ 09,2017 11:03

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի բյուջեի 2017թ. նախագիծը, որը նախատեսում է արգելել համագործակցությունը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով հաստատված փաստաթուղթը:

Բյուջեի նախագիծը, որը նախատեսված է մինչև այս տարվա սեպտեմբերի վերջի համար և նախատեսում է Պենտագոնին հատկացնել 578 միլիարդ դոլար, հավանության է արժանացել 371 կոնգրեսականների կողմից: Նախագծին դեմ է քվեարկել 48 կոնգրեսական:

«Հատկացվող միջոցները չեն կարող պաշտպանության նախարարի կողմից օգտագործվել«Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ պայմանագրեր կնքելու համար»,-ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ արգելքը պետք է գործի այնքան ժամանակ, քանի դեռ «Ռոսօբորոնէքսպորտ»- ը չի դադարեցրել թռչող ռազմական սարքերի մատակարարումները Սիրիա և քանի դեռ ռուսական զինված ուժերը գտնվում են Ղրիմում:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը կարող է փորձել փոխել կոնգրեսականների կայացրած որոշումը, եթե պետքարտուղարի և Ազգային հետախուզության ղեկավարի հետ խորհրդակցություններից հետո որոշում կայացվի, որ համագործակցությունը բխում է ԱՄՆ-ի շահերից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031