Այսօր երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ուժերը չափելու է «Ռոստովի» հետ: Խաղն ընթանալու է Ռոստովի «Արենա 2» ստադիոնում:
Նախօրեին ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսում մեկ անգամ եւս տարակուսանք է հայտնել, թե ինչպես են խաղալու այդչափ անորակ խաղադաշտում, եթե այն իրոք կարելի է խաղադաշտ կոչել: «Ես իսկապես չգիտեմ, թե վաղն ով կխաղա, չգիտեմ Մխիթարյանը խաղադաշտ կմտնի՞, թե ոչ: Ես դեռ պետք է ամեն բան մի լավ մտածեմ», – ասել է պորտուգալացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ