Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն` մրցույթ է

Մարտ 09,2017 09:30

Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան:

Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է տարբեր խոչընդոտների: «Առավոտը», նպատակ ունենալով խրախուսել մեր քաղաքացիներին` առավել իրազեկ, նպատակային, հիմնավոր կերպով օգտվել ընտրելու իրենց իրավունքից, հայտարարում է լուսանկարների եւ տեսագրությունների ամենշաբաթյա մրցույթ` «Մարդու իրավունքները եւ ընտրությունները» թեմայով: Դուք կարող եք ուղարկել այս թեմային առնչվող ձեր լուսանկարները կամ տեսագրությունները «Առավոտի» հասցեով` [email protected] նշումով` «Լուսանկարչական մրցույթի համար»: Դրանք կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում, եւ շաբաթվա կտրվածքով ամենաշատ հավանությունը ստացած լուսանկարը կամ տեսանյութը կստանա դրամական մրցանակ 10 հազար դրամի չափով: Լավագույն լուսանկարները կհրապարակվեն «Առավոտ» թերթում եւ Aravot.am կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031