1995-ի քարոզարշավին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է թեկնածուների եւ կուսակցությունների քարոզչական նպատակներով կատարվող ծախսերը՝ դրանք չեն կարող գերազանցել Հայաստանի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: 1995թ. հունիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 540 դրամ էր։ Այսինքն, քարոզչական նպատակներով առավելագույն ծախսվելիք գումարը 270 000 դրամ էր:
1995-ի ընտրություններից առաջ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աջակցությամբ ստեղծվում է «Շամիրամ» կուսակցությունը։ Նեղ շրջանակներում «Շամիրամ»-ի ստեղծումը նախարարը հիմնավորում էր այն հանգամանքով, որ ամոթաբեր կլինի անկախ Հայաստանի համար, եթե ընտրություններում 2-րդը լինի կոմկուսը։
1999-ի քարոզարշավին մեծամասնական ընտրակարգով առաջադրվում է նաեւ Ներքին գործերի նախկին նախարար, քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վանո Սիրադեղյանը: Նրա քարոզչական տեսահոլովակներն ամենատարբերվողն են՝ դրվագներ իր գրական տեքստերից։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: