Մարտի 7-ին Նոյեմբերյան քաղաքում ունեցած իր ելույթում Գագիկ Ծառուկյանը խոսեց բանկերի կողմից բնակչությանը տրվող բարձր տոկոսադրույքներով վարկերի, բնակչության սոցիալական վատ վիճակի մասին: Նա, մասնավորապես հայտարարեց.
«Ցանկացած ղեկավար մարդ պարտավոր է իրեն դնելու սովորական մարդու տեղ: Այս պայմաններով, այս աշխատավարձով, այս թոշակով հնարավո՞ր է ապրել, թե՝ ոչ: Ուզում եմ ասել՝ չկա պրոբլեմ, որ լուծում չունենա: Միայն պետք է սրտացավորեն մոտենալ:
Պատասխանատուները պետք է զգան , որ իրենք են պատասխանատու իրենց ազգի, ժողովրդի առաջ: Ոնց որ նույն ընտանիքի անդամները, այդպիսի մոտեցում լինի, վերաբերմունք լինի: Այսօր ժողովրդի հետ խոսել չի լինում, նյարդայնացած, հիասթափված, ջղայնացած, պրոբլեմ, խնդիր, ծնող, երեխա,կին, պարտք… ժողովրդի ձեռը բան չի մնացել, ես ասեմ, աշխատազրկություն, գործազրկություն, արտագաղթ, հիմնականը սա է: Սրա վերջը պետք է տրվի, մենք անդունդի եզրին կանգնած ենք: Եթե այս խնդիրները չլուծվեց, ավելի վատ է լինելու, ժողովուրդ»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ