Այսօր Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի և առաքելության քաղաքական պատասխանատու Դանիելա Դիակոնուի հետ:
Քննարկվեց Հայաստանում նախընտրական իրավիճակը, Ընտրական փոփոխված օրենսգրքով նախատեսված վերահսկման մեխանիզմների կիրառման հետ կապված հարցերը: Լևոն Զուրաբյանը և հանդիպմանը մասնակցող Վլադիմիր Կարապետյանն ու Ավետիս Ավագյանը ներկայացրեցին ստեղծված իրավիճակը, ընտրախախտումների, մասնավորապես ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման՝ շրջանառվող տեղեկությունները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել շփումն ու տեղեկատվության փոխանակումը:
Կոնգրես-ՀԺԿ Դաշինքի
Նախընտրական շտաբ
Կարդացեք նաև