Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգ-բանակն» ընդլայնելու է ազատամարտիկի, հողագործի, շինարարի ու զինվորի ներգրավվածություն բանակի առօրյային

Մարտ 08,2017 20:03

Այսօր մարտի 8-ին ժամը 16:00-ին ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արմավիր քաղաքում հանդիպում ունեցավ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ), «Տիգրան Մեծ» ջոկատի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների (ՂՊՎ), Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ), ‹‹Սեւ հովազ›› ջոկատի անդամների հետ:

Իր ելույթում Վիգեն Սարգսյանը ողջունեց Արցախյան պատերազմում ամենաշատ ազատամարտիկներից մեկը ունեցող մարզի բնակիչներին: Վիգեն Սարգսյանը մասնավորապես անդրադարձավ ապրիլյան պատերազմին մասնակցած սերնդի և ազատամարտի առաջին օրվանից մասնակցող սերնդի փոխկապվածության, գործի շարունակության, ոգու փոխանցման մասին:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը գտնվում է հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, հնարավորինս ընդլայնելու է ազատամարտիկի, հողագործի, շինարարի ու զինվորի ներգրավվածություն բանակի առօրյային:

Ելույթից հետո Վիգեն Սարգսյանը պատասխանեց ազատամարտիկների հարցերին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Տիգրան Մեծ ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանը և ԵԿՄ Արմավիրի մարզի ղեկավար Աշոտ Խաչատրյանը, ովքեր անձամբ իրենց և մարտական ընկերների սատարումը հայտնեցին Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031