Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում հանդես է եկել զեկույցով: Նախարար Սուրեն Կարայանն իր ելույթում խոսել է ՀՀ Կառավարության ծրագրերի, ներդրողների համար օրենսդրական բարեփոխումների և ներդրումային քաղաքականությամբ մասին:
Նախարար Սուրեն Կարայանը ֆրանսիացի գործարարների է ներկայացրել տնտեսության հեռանկարային օղակները, դրանց զարգացումն ու առկա ներուժը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, դեղագործություն և այլն: Նախարար Սուրեն Կարայանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչությունները, ազատ տնտեսական գոտիները, արտոնյալ առևտրային ռեժիմները, մուտքը մեծ շուկաներ և այլն:
«Վերոնշյալ բոլոր ոլորտներն ունեն զարգացման մեծ ներուժ ու համագործակցության լայն հնարավորություններ, որոնք կյանքի կոչելու համար Հայաստանում ստեղծված են գործարարությամբ զբաղվելու հա մար եվրոպականին չզիջող, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի առաջադեմ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր, Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության և ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ անընդհատ ընդլայնվող շուկա, ինչպես նաև մի շարք արտոնություններ ներդրողների համար։ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում վերոնշյալ հնարավորությունների իրականացման համար, և ես կուզեի, որ այս ուղերձը հասնի մեր բոլոր գործընկերներին, այն է՝ ներդրողին ամբողջական աջակցություն։ Կուզեի ևս մեկ անգամ շեշտադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմ»-, նշել է Սուրեն Կարայանը։
Կարդացեք նաև
Նախարարն ընդգծել է, որ կա հայ-ֆրանսիական լայն տնտեսական համագործակցություն, սակայն հարկավոր է իրացնել առկա ողջ ներուժը էլ ավելի խորացնելու այն՝ փոխգործակցելով ներդրումային ծրագրերի շուրջ, բազմազանեցնելով և ընդլայնելով ֆրանսիական կապիտալը Հայաստանուՙմ
Զեկույցի ավարտին գործարարները մի շարք հարցեր են հղել նախարարին, որոնք հիմնականում առնչվել են Հայաստանում ներդրումային նախագծեր իրականացնելու պայմաններին, ԵԱՏՄ, իրանական, եվրոպական շուկա մուտք գործելուն և այլն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Փարիզում անհատական հանդիպումներ է ունեցել տասից ավելի գործարարների հետ, որոնք հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու Հայաստանում (գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն): Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ կազմակերպությունների հետ ՝ Airbus Group, Oberthur Technologies, Artelia ,Bureau Veritas, Inotech International, Farmex Technoligies, ,MDP Consulting, Sodiaal Web.ISI, Jamaris, Ֆրանսիայում Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար