Վահե Սահակյանին զորակոչել են բանակ` չնայած որ դպրոցական է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից: Որպեսզի դպրոցականին բանակ չտանեն, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը վաղը կառավարության նիստին որոշման նախագիծ կներկայացնի` դպրոցականին տարկետում տալու նպատակով:
Վահե Սահակյանը սովորում է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: Անցյալ տարվա հոկտեմբերին 3-ին լրացել է նրա 19 տարին:
Ըստ Լեւոն Մկրտչյանի, Վահե Սահակյանը 2005թ. ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն եւ ապագա զորակոչիկը առաջին դասարան գնացել է 8 տարեկանում: Հայաստան վերադառնալով ուսումը շարունակել է թիվ 62 դպրոցում: Ուսումնառությունը ավարտելու է 2017թ. հունիսին:
Նախագծից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարությունը չի առարկում, որպեսզի Վահե Սահակյանը դպրոցն ավարտի` նոր զորակոչվի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ