Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ դարձան «Գյուղմթերքի հերոս կին 2017» մրցանակաբաշխության հաղթողները

Մարտ 08,2017 17:37

«Այս մրցանակաբաշխությունը ևս մեկ առիթ է գնահատելու և արժևորելու հայ կնոջ` առավել ևս գյուղատնտեսությամբ զբաղվող կնոջ դերը մեր կյանքում»,- «Գյուղմթերքի կին հերոս 2017» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մրցանակաբաշխությունը իրականացվում է 2011 թ-ից Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից:

Նրա խոսքով մեր հանրապետությունում գյուղատնտեսության մեջ ներգրավվածների ավելի քան կեսից ավելին կանայք են: Դա շատ կարևոր նշանակություն ունի նաև կոոպերատիվ շարժման տեսանկյունից, որովհետև որոշումների կայացման տեսանկյունից կանայք ավելի կազմակերպված են, պատասխանատու.

«Բոլոր ոլորտներում  գյուղատնտեսության, անանասնաբուժության, վերամշակման մեջ, մեծ տեղ ունեն կանայք: Եթե մեր երկրում գյուղատնտեսական արտադրանքը մաքուր է, դրանում ոչ միայն նշանակություն ունի Հայաստանի ջուրը, հողը, այլ նաև հայ կինը, որովհետև այդ տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մեր գյուղմթերքը դառնում է ավելի համեղ, ավելի որակով», – ասաց փոխնախարարը:

 Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը շնորհավորեց գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց և մաղթեց, որ ունենան ավելի մեծ եկամուտներ, բավարավածություն իրենց աշխատանքից և հեռու լինեն կարկտահարությունից և ցրտահարությունից, իսկ վերջում, երբ ամփոփեն տարին, տեսնեն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը .«Այս միջոցառումը շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել: Մեր կարգախոսն է տնտեսական իրավազորումից մինչև քաղաքական մասնակցություն և բավականին մեծ աշխատանք է արվում, որպեսզի մենք կարողանանք հզորացնել մեր կանանց, իրավազորել տնտեսապես, որպեսզի իրենք վստահ լինեն իրենց ուժերի վրա»:

Նա իր խոսքում ասաց, որ այդ միջոցառումը ոչ միայն նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը , այլև նպաստում է , որ կանայք պայքարեն հավասար իրավունքների և հավասարության համար: Տիկին Հակոբյանը կոչ արեց կանանց լինել ավելի ակտիվ և նախաձեռնող ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում:

«World Vision Armenia» կազմակերպության ներկայացուցիչ Իռենա Բալայանը, որը Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերի համակարգողն է, մրցանակաբաշխությանը եկել էր Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղից «օրգանիկ ազնվամորու» բիզնեսով զբաղվող կանանց 9 հոգանոց խմբով:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս ծրագիրը արդյունավետ է այնքանով, որ մոտիվացնում է կանանց. «Մենք էստեղ բերել ենք նաև ազնվամորու մուրաբա: Սա կնպաստի աշխատանքի ճանաչմանը, գնորդների ավելացմանը, ինչու չէ նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրազեկման բարձրացմանը»:

Մրցանակաբաշխության ընթացքում գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասած կանայք ներկայացրին իրենց ապրանքը և կիսվեցին իրենց հաջողության պատմություններով:

Այս տարի «Գյուղմթերքի հերոս կին» կոչմանը արժանացան Հանիսյան Սուսաննան, Ներսիսյան Լարիսան, Աբովյան Ժենիկը, Վիկտորյա Ասրանյանը՝ «ArmAs» գինու և կոնյակի գործարանի տնօրենը, Իռենա Բալայանը և այլք:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031