Երևանում տիրող գարնանային գեղեցիկ այս տոնի տրամադրությունը Երևանի քաղաքապետարանը նշանավորել է նաև բացօթյա համերգային ծրագրերով, որոնց ընթացքում պարբերաբար հնչել են կանանց և աղջիկներին ուղղված տոնական շնորհավորանքներ:
Հյուսիսային պողոտայի միջնամասի հատվածում անցորդներին ողջունել են «Օպերա Վիվա», «Դիքսին Երևան» և «Նեմրա» երաժշտախմբերը: Իսկ Աբովյան փողոցին հարակից հատվածի անցորդ կանանց և աղջիկների ուշադրությունը գրավել են «Սերենադ» և «Բենդ» երաժշտախմբերի կատարումները: Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածքում էլ երաժշտական ողջույն են հղել «Ալեքսանդրապոլ» և «Ամբասադոր» երաժշտախմբերը:
Երաժշտական ողջույնների շարքում գերիշխողն, անշուշտ, երևանյան, ինչպես նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գովերգող ստեղծագործություններն են եղել: Երաժշտական կատարումներն ունկնդրող հայուհիներն ու այս օրը Երևանում անցկացնող հյուրերը նշել են, որ քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված համերգներն ամբողջացնում են ինչպես Երևանի տոնական մթնոլորտը, այնպես էլ իրենց տոնական տրամադրությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև