Այսօր Գյումրու Ռիժկովի անվան ճեմափողոցում զինվորականները կանգնեցնում էին քաղաքի այս հատվածով անցնող բոլոր կանանց ու աղջիկներին և ծաղիկներ նվիրում։ Ի դեպ, ծառայակից ընկերներն էլ զուգահեռ հասցնում էին նաև լուսանկարել այդ պահը։ Նկատենք, որ պատգամավորության թեկնածուների շտաբներն էլ բավական ակտիվ էին, ծաղիկներով ծանրաբեռնված մեքենաներ տեսանք մի քանի շտաբների դիմաց, սակայն, ամենահաճելին ու, բնականաբար, անշահախնդիրը հայրենիքի պաշտպանների անակնկալն էր։
Ոստիկանությունը ևս անակնկալ էր պատրաստել Գյումրիում, կին վարորդներից մեկը պատմեց, որ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին իր մեքենան հերթական անգամ կանգնեցրել են, մտածել է, որ դարձյալ ինչ-որ խախտում է թույլ տվել, սակայն ճանապարհային ոստիկանը ծաղիկ է նվիրել՝ շնորհավորել կանանց միջազգային տոնը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ