Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը պայման է դրել

Մարտ 08,2017 17:06

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից կառավարությունը հետ կվերցնի Նոր-Նորքի Դ. Մալյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 1277.5 քմ մակերեսով լաբորատորիան:

Այն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից:

Որոշման նախագծի վերաբերյալ ֆինանսների նախարարությունը չի առարկի՝ պայմանով, որ տարածքի ամրացումը ՊՈԱԿ-ին չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031