«Ես ձեզ սիրում եմ: Ինչո՞ւ միայն ես, ամբողջ ազգն է ձեզ սիրում»՝ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում վարչապետ Կարեն Կարապետյանին նման սիրո խոստովանությամբ դիմեց տեղի բնակիչներից մեկը: Նա որդի ունի՝ Կարեն Կարապետյան եւ թոռ՝ դարձյալ Կարեն Կարապետյան: Երկուսից էլ գոհ է: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանին ասում է՝ շատ ենք լսել, թե վաղը ինչ է լինելու, ինչ գեղեցիկ բաներ ենք ունենալու, բայց իրեն ներկան է հետաքրքրում:
Վարչապետը նախ ողջույններ հղեց իր անվանակիցներին, շնորհակալություն հայտնեց իրեն սիրելու համար եւ ասաց, որ շատ հանդիպումներից ինքը տպավորություն է ստացել՝ «մեզ դնում են Ռոբին Հուդի տեղը: Երբեմն մարդիկ մտածում են, թե մենք գալու ենք ամեն ինչ անենք, դզենք, սարքենք, իսկ իրենք քամակները աթոռից չեն պոկելու: Էդպես չի լինելու»:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ