Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արվեստագետը ՀՀԿ ծրագրում «ցեխավիկների ինստիտուտի» մասին

Մարտ 08,2017 16:46

Քանի որ մշակույթի նախկին եւ ներկա նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ական են, Aravot.am-ը արվեստագետ Սահակ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀԿ- նախընտրական ծրագրի մշակութային հատվածի վերաբերյալ, որտեղ մասնավորապես խոսվում է մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակման, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և պետական պատվերի տեղադրման մեխանիզմների, մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման և տարածման գործընթացին նոր թափ հաղորդելու մասին:

«Դա ծրագիր չէ, այդտեղ խորհրդային ժամանակաշրջանի գեղարվեստական ֆոնդի մասին է խոսվում: Ժամանակին դա Նկարիչների միությանը կից հիմնարկություն էր, որը իբր պետք է ֆինանսավորեր Նկարիչների միությունը: Դա այսպես կոչված «ցեխավիկների» ինստիտուտն էր: Ընդ որում, Խորհրդային միության ժամանակ գոնե գոյություն ուներ առանձին՝ Համամիութենական նկարիչների միություն հասկացությունը, որն իր արժանապատվությունից ցածր էր համարում բիզնեսով զբաղվելը, իրենք համարում էին, որ ստեղծագործող մարդիկ պետք է ստեղծագործեն, իսկ ովքեր ուզում են փող աշխատել, կարող էին գեղֆոնդում զբաղվել դրանով: Հիմա իրենք այսօր փորձում են այդ երկու գաղափարը միացնել, սակայն այդպես չի լինում: Արտասահմանում էլ ի տարբերություն իրենց գրածի, նույն գաղափարը գործում է, բայց գործում է այսպես. կան անհատ արվեստագետներ, որոնց օգնում են անհատներ եւ կազմակերպություններ, որովհետեւ գիտեն, որ այդ մարդիկ կոնկրետ արվեստի ստեղծագործություններով են զբաղված: Նրանց կողքին կան մարդիկ, բիզնեսներ, որոնք արտադրում են հուշանվերային ամեն ինչ: Հենց դրա համար էի փոխաբերական իմաստով նշել , որ Դիսնեյլենդը կարող է լինել արվեստ, բայց արվեստը չի կարող լինել Դիսնեյլենդ»,-ասաց արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031