Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումները կարող են ներկայացվել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Կառավարության վաղվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կներկայացնի նախագիծ, համաձայն որի մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց նախկինում տրված եւ համապատասխան կարգավիճակը հաստատող վկայականները կորցնելու են իրենց ուժը 2017թ. հունվարի 1-ից հետո:
Ըստ պաշտպանության նախարարի, 2016թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակ տրվել է 7350 անձի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ