«Ի տարբերություն մյուս կուսակցությունների տարաձայնությունների, մեր թեկնածուների միջեւ լավ հարաբերություններ են: Մեր տարածաշրջանում նման խնդիրներ չկան, մենք իրար օգնում ենք, ոչ թե խանգարում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Ապարանի ՀԱԿ գրասենյակի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վերջին տարիներին շարունակ խոստումներ են տվել Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջաններում, բայց ոչ մեկը չեն իրականացրել:
«Խոստացել էին Ապարանում գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, շինարարություն անել, բայց ոչ մեկը չեն կատարել: Դրա համար այսօր ստիպված են ընտրակաշառք բաժանել, որովհետեւ իրենց խոսքին տեր չեն կանգնել»,-դժգոհեց Գեւորգյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ