«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ժամանել է Ռոստով եւ հասցրել ծանոթանալ «Օլիմպ 2» ստադիոնի խոտածածկին, որի որակից Ժոզե Մոուրինիոն անչափ դժգոհ է:
Պորտուգալացին ТАСС-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Հնարավոր չէ սա խաղադաշտ անվանել: Այսպիսի վիճակի մենք հանդիպել էինք Չինաստանում եւ այն ժամանակ չեղարկեցինք հանդիպումը: Ինչ այսօր տեսանք այստեղ, աներեւակայելի է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fc-rostov.ru-ի