«Կանայք ինչ քաղաքականություն են թելադրում ձեր կյանքում»՝ այսօր մարտի 8-ի կապակցությամբ կանանց հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարց ուղղեցին «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին:
«Շատ լուրջ, հիմա տեսեք՝ ես նստած եմ երկու կանանց միջեւ, երկուսն էլ թելադրում են տարբեր գաղափարներ, ես կանանց ազդեցության տակ եմ գտնվում միշտ՝ ընտանիքում, միջավայրում: Կինը քաղաքականության մեջ բերում է ներդաշնակություն, հանդուրժողականություն, վաղվա խորհրդարանում 20-30 կին է լինելու, սա տղամարդկանց ստիպելու է ավելի իրենց հավասարակշիռ պահել, ավելի ներդաշնակ, քաղաքական բանավեճի մակարդակը նոր սանդղակի բարձրացնել: Այնտեղ, որտեղ կանայք կան, այնտեղ կա երջանկություն, հաջողություն ու ներդաշնակություն: Կինը քաղաքականության մեջ նոր որակներ ու ուժ է տալիս: Պայքարող կանայք ավելի հզոր են»,- պատասխանեց պարոն Բաղդասարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ