Հայաստանի նախագահը կոչ է անում Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում:
«Նոր պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պնդելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձախողում է խաղաղ կարգավորման փորձերը: «Նա ասում է, թե չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, ես ասում եմ՝ դա շանտաժ է, ոչ թե փոխզիջում», – Փարիզ այցից առաջ France-Presse լրատվական գործակալությանն ասել է Հայաստանի նախագահը:
«Հայաստանում հասարակական ընկալմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի, միգուցե շաբաթների կամ ամիսների հարց է, ըստ այդմ՝ Զինված ուժերի առաջնորդն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն պատերազմի, որը կարող է սկսվել վաղը», – ասել է Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով՝ չի կարծում, որ նոր պատերազմի վերսկսումը մոտ ապագայի հարց է, բայց և ոչինչ չի բացառում:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում