Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի շահը չի՞ խանգարի. ինչպե՞ս է «ԵԼՔ»-ը կառուցելու հայ-իրանական երկաթուղին (Տեսանյութ)

Մարտ 08,2017 15:15

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրի՝ պետք է սկսվեն բանակցություններ՝ ՀՀ-ով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս առնչությամբ դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Այդպես կդառնանք տարանցիկ գոտի՝ գազակիրների համար՝ ստանալով համապատասխան վճար: Դա կնշանակի նաեւ կախվածության որոշակի նվազում՝ ռուսական էներգակիրներից»:

«ԵԼՔ»-ի ծրագրում նաեւ նշվում է, որ պետք է փուլային տարբերակով կառուցվի հայ-իրանական երկաթուղին: Ըստ Ավինյանի՝ վարկային եւ ներդրումային միջոցներով կարելի է այդ ծրագիրն իրականացնել: «Չինաստանից սկսած՝ ապրանքները կարող են մեր տարածքով հասնել մինչեւ Եվրոպա: Ամեն ինչ բանակցություններից է կախված, քաղաքական ռիսկեր կան»,-նշեց Տիգրան Ավինյանը:

Հետաքրքրվեցինք՝ տարածաշրջանում Ռուսաստանի շահերը չե՞ն խոչընդոտի այդ երկու ծրագրերի կատարմանը: Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ պետք է առաջնորդվել ՀՀ-ի շահերով:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031