Երևանում թևածող տոնական մթնոլորտն ավելի ջերմ են դարձրել Հյուսիսային պողոտայում ձևավորված ծաղկային տաղավարները: Ծաղիկներից ու տոնական բացիկներից զատ, կանանց ու աղջիկներին երգեր են ձոնել նաև հեղինակ-կատարողները: Անցորդ կանանցից ոմանք նաև ձայնակցել են կատարողներին` էլ ավելի տոնական դարձնելով մթնոլորտը: Շնորհավորելով ու բարեմաղթանքներ հղելով միմյանց` կանայք նաև շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` հերթական գեղեցիկ անակնկալի և կանանց հանդեպ դրսևորած հատուկ վերաբերմունքի համար:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն