«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն ընտրապայքարի մասնակից այլ ուժերի ներկուսակցական տարաձայնությունները չի մեկնաբանում, փոխարենը՝ ընդգծում է, որ որոշ խոստումներ քաղաքական ուժերն այդպես էլ չեն կատարել: Կուսակցության Շենգավիթ համայնքի նախընտրական շտաբի բացման ժամանակ այսօր նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառք բաժանելու լուրերին:
«Ես ընդամենը լսել եմ այդ ահազանգերի մասին, բայց չեմ տեսել: Աստծուն չեմ տեսել, բայց հավատում եմ, իսկ ընտրակաշառք ոչ բաժանող եմ տեսել, ոչ էլ վերցնող»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Նրա կարծիքով՝ հասարակության քաղաքացիական գիտակցության մակարդակն այսօր ավելի բարձր է. «Հասարակությունը սոցիալապես անապահով է, բայց ճիշտ է կողմնորոշվելու եւ ընտրելու այն քաղաքական ուժին, որին վստահում է: Կվստահի նրան, ով նախորդ տարիներին ցույց է տվել, թե ինչ է արել եւ ինչ խնդիրներ է լուծել»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանը նշեց, որ իր պարագայում այդ լուծված խնդիրները շատ են, ուստի երիտասարդները կօգնեն իրեն:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ