Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն իրավասու չէ պաշտոնական պարզաբանում տալ ԸՕ քննարկման առարկա դրույթներին

Մարտ 08,2017 14:25

Երեկ կայացած ԿԸՀ արտահերթ նիստում քննարկման դրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի դիմումը, որով առաջարկվում էր հանձնաժողովին պաշտոնական պարզաբանում տալ ԸՕ 68 հոդվածի 6-րդ մասի դրույթին: Ըստ դիմումատուի, վերոնշյալ հոդվածի երկրորդ պարբերությունում ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրար ձեւակերպումը հստակ չէ եւ տարաբնույթ է ընկալվում: Մասնավորապես, այն կարող է ընկալվել թե որպես քվեարկության ծրարի վրա առկա գրառում, թե որպես քվեարկության ծրարի վրա կամ դրա մեջ պարունակվող այլ թղթի վրա կատարված գրառում: Այլ կերպ ասած՝ հստակ չէ, թե արդյոք, եթե քվեարկության ծրարում պարունակվում է թուղթ, բայց ոչ քվեաթերթիկ, որի վրա կա գրառում, ապա այդ գրառումը որակվո՞ւմ է որպես քվեարկության ծրարում պարունակող ավելորդ գրառում, թե ոչ: Դա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ կարեւոր հանգամանք է քվեարկության գաղտնիության պահպանման եւ ընտրողների կողմից իրենց ինքնությունը որեւէ եղանակով բացահայտելու առումով:

Դիմումը մանրամասն քննարկելուց հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարեւորեց բարձրացված խնդրի կարեւորությունը, բայց միեւնույն ժամանակ նշեց, որ բարձրացված հարցադրումները պետք է օրենսդրական լուծումներ ստանային: Դիմումատուի դիրքորոշումից հետեւում է, որ, ըստ էության, առաջարկվում է պարզաբանման միջոցով ընդլայնել ընտրական օրենսգրքով սահմանված իրավական հիմքերի շրջանակն այն դեպքում, երբ այդ ցանկը սպառիչ է եւ հստակ:

Ելնելով վերոգրյալից, հանձնաժողովը փաստեց, որ դիմումատուն դիմում է ոչ թե պարզաբանման, այլ, ըստ էության, նոր օրենսդրական կարգավորման խնդրանքով, ինչը ԿԸՀ իրավասության շրջանակներից դուրս է: Հանձնաժողովն իրավասու չէ պարզաբանելու ԸՕ քննարկման առարկա դրույթները ներկայացված ձեւաչափի ներքո, քանի որ այդ պարագայում կփոփոխվի նշված դրույթների իմաստը, ինչը հակասում է իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031